Կարտոֆիլ հավաքելու խոստումով Թուրքիայի Կայսերի քաղաք մեկնած Վրաստանի քաղաքացիների խմբին խաբել են եւ բոլորին թողել բախտի քմահաճույքին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Բաթումի քաղաքից Թուրքիայի Կայսերի ժամանած Վրաստանի քաղաքացիներին հրաժարվել են խոստացած աշխատանքը տրամադրել՝ պատճառաբանելով, թե նրանց մեջ կին աշխատողների քանակը քիչ է։ Կայսերի ժամանած վրացիներից 70-ամյա Նունու Ֆաբիմեն նշել է, թե իրենց Յունուս անունով մի թուրք բերել է Կայսերի՝ կարտոֆիլ հավաքելու աշխատանքներին ներգրավելու համար, սակայն պատճառաբանելով, թե 45 հոգանոց խմբի մեջ կին աշխատողները քիչ են, իրենց բերել է երկաթգծի կայարան եւ հեռացել։
«Վրաստան հասնելու համար գումար չունենք։ Օրերով փողոցներում ենք քնում ու արթնանում»,-ասել է Նունուն՝ նշելով, որ սպասում են պատկան մարմինների կողմից օգնության։



























