Ֆիննական «Գասում» էներգետիկ ընկերությունը խզել է գազամատակարարման երկարաժամկետ պայմանագիրը «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ, ասվում է ֆիննական ընկերության հաղորդագրության մեջ: Միաժամանակ ուժի մեջ է մնում «Գազպրոմ Էքսպորտի» հետ ՀԲԳ-ի մատակարարման պայմանագիրը։
««Գազումի» եւ «Գազպրոմ էքսպորտի» միջեւ բանակցություններն այժմ ավարտված են։ Կողմերը չկարողացան կարգավորել իրավիճակը արբիտրաժային դատարանի կողմից սահմանված ժամկետում, եւ այդ պատճառով «Գազումը» 2023 թվականի մայիսի 22-ից խզում է «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ բնական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կշարունակեն համաձայնեցնել պայմանագրի խզման մանրամասները։



























