Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում կընդունի Շվեդիային դաշինք, հայտնում է Reuters-ը։

«Շվեդիայի անդամակցությունը պետք է հաստատվի Վիլնյուսում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շվեդիան պետք է մի քանի տասնամյակ առաջ դառնար Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Նման կարծիք է հայտնել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

Միաժամանակ, պաշտպանության նախարարության ղեկավարը հույս է հայտնել, որ հուլիսի կեսերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում երկիրը կդառնա դաշինքի անդամ։

Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին՝ Շվեդիայի պաշտպանության նախարարը մանրամասնել է, որ այս հարցը քննարկելու համար Շվեդիան պետք է անդամակցի այդ կազմակերպությանը։