ԵՄ-ն պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների խախտումների համար՝ սեւ ցուցակում ներառելով հինգ մարդու եւ երկու կազմակերպության: Այս մասին ասվում է «ԵՄ պաշտոնական ամսագրում», որում երկուշաբթի հրապարակվել են համապատասխան նորմատիվ ակտերը։

Սեւ ցուցակում ներառված բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կապված են իրանական ոստիկանության հետ, որը «պատասխանատու է երկրում բողոքի ցույցերը ճնշելու համար»: