Դատելով բորսայական զարգացումներից` հայկական դրամին դժվար օրեր են սպասվում: Այսօր` սեպտեմբերի 30-ին, թեեւ բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունեցել, դրամն ակնհայտ թուլացման նշաններ է ցույց տալիս: Բավական է ասել, դոլարի նկատմամբ պահանջարկը ձեւավորվել է 374.25 դրամի սահմաններում, բայց միեւնույն է` չի բավարարվել: Նշենք, որ երեկ բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373 դրամ:

Այսօր փոխանակման կետերը եւս բարձրացրել են կանխիկ դոլարի առուվաճառքի փոխարժեքները: Մասնավորապես` դոլարի առքի փոխարժեքը հասել է մինչեւ 373.5 դրամ: Չի բացառվում սակայն, որ հանգստյան օրերին իրավիճակը կայունանա, քանի որ բորսայական կտրուկ տատանումները չեն արտահայտում ֆինանսական հոսքերի հաշվեկշռի իրական պատկերը: