Բելգորոդի մարզի Կոզինկա գյուղից բնակիչների մի մասին տարհանում են, հայտնում է Telegram-ի Shot ալիքը։

Ըստ տեղական իշխանության աղբյուրի, բնակավայրում վիճակը ծանր է։

Ավելի վաղ Telegram-ի Mash ալիքը գրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը զանգվածաբար գնդակոծում են Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի բնակավայրերը։ Հարձակման են ենթարկվել Նովոստրոեւկա-Պերվայա, Կոզինկա, Բեզիմենո, Դոբրոե, Գլոտովո եւ Գոլովչինո գյուղերը։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի ուշ հայտարարել էր, որ զոհեր եւ վիրավորներ չկան։