Վրաստանում չեղյալ են հայտարարել վարորդական իրավունքների եւ ավտոմեքենաների տեխնիկական գրքույկի պարտադիր կրումը: Սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտնել է վրացական ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլին: Դա ուղղված է քաղաքացիների կյանքի հեշտացմանը եւ Վրաստանի տարածքում նրանց ազատ տեղաշարժմանը:

Տեխգրքույկի եւ վարորդական իրավունքի տվյալները այսուհետ ստուգվելու են ՆԳՆ-ի միասնական համակարգչային ցանցի միջոցով, հաղորդում է RBC

Նշենք, որ մինչ օրս ոստիկանությունը վարորդական իրավունք չներկայացնելու համար վարորդներին տուգանում էր 15 լարի (մոտ 10 դոլար): Բացի այդ, վարորդի ավտոմեքենան տարվում էր տուգանային հրապարակ: