Կիեւում եւ մարզում այսօրվանից մինչեւ մայիսի 25-ը զորավարժություններ կանցկացվեն, մարդկանց կոչ են անում խուճապի չմատնվել ծանր տեխնիկայի տեղաշարժի պատճառով, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ինչպես հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարությունը, զորավարժությունների նպատակն է պաշտպանական գործողության նախապատրաստման եւ վարման ընթացքում մարտական կարողությունների ավելացումը։
Նշվում է, որ վարժանքներին կներգրավեն անձնակազմը, ռազմական տեխնիկան եւ սպառազինությունը:
Հրամանատարությունում հստակեցրել են, որ զորավարժությունների հետ կապված իրականացվելու է անձնակազմի տեղաշարժ եւ ծանր տեխնիկայի տեղաշարժ: Հետեւաբար, տեղի բնակչությանը կոչ են արել հանգստություն պահպանել եւ սոցիալական ցանցերում չհայտնել տեխնիկայի եւ անձնակազմի տեղաշարժի մասին:





























