Ռուսաստանի Կուրսկի մարզի Սուդժանսկի շրջանում անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է նետել ենթակայանի վրա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Արդյունքում հոսանքազրկվել են Պլեխովո, Գուևո և Գորնալ գյուղերը։ Ներկայումս վերանորոգման խմբերը սկսել են վերականգնողական աշխատանքները։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել»,- ասաց մարզպետը։