Նավթի համաշխարհային գինը չորեքշաբթի առավոտյան բարձրանում է 1 եւ ավելի տոկոսով՝ ԱՄՆ-ում այդ հումքի ամենշաբաթյա պաշարների անսպասելի անկման մասին Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,03 տոկոսով՝ մեկ բարելը 77,63 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 1,18 տոկոսով՝ 73,77 դոլար։