Պղնձի գինը չորեքշաբթի երրորդ օրն անընդմեջ իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Արդյունաբերական մետաղի արժեքի վրա բացասական ազդեցություն են ունենում դոլարի ամրապնդումն ու թրեյդերների խուսափումը ռիսկից՝ ԱՄՆ պետպարտքի շեմի հետ կապված իրավիճակի պատճառով։
Պնղձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,58 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,6 188 դոլար։ Ընդ որում՝ շաբաթվա սկզբից արժեքն ընդհանուր ընկել է 3 տոկոսով։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,31 տոկոսով՝ 8 102 դոլար, ալյումինիումինը՝ 1,61 տոկոսով՝ 2 227 դոլար, ցինկինը՝ 2,43 տոկոսով՝ 2 372,5 դոլար։




























