Ամերիկացի զինվորականներն ուկրաինական զորքերի՝ M1A1 Abrams տանկերի վրա աշխատելու ուսուցումը  կսկսեն «մոտակա շաբաթվա ընթացքում», երեքշաբթի «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը:

Այս շաբաթ մոտ 250 ուկրաինացի զինծառայողներ Գերմանիա կժամանեն՝ մասնակցելու զորավարժություններին, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է զորավարժությունների ընթացքին ծանոթ բարձրաստիճան զինվորական աղբյուրը, ով ցանկացել է անանուն մնալ:

Ուկրաինացիները կմարզվեն 31 Abrams տանկերի վրա, որոնք Գերմանիա են ժամանել այս ամսվա սկզբին։ Պենտագոնի պաշտոնյաները հայտնել են, որ զրահատեխնիկայի հերթական խմբաքանակը՝ 31 M1A1 Abrams տանկերը, վերանորոգման են ենթարկվում ԱՄՆ-ում և մինչև աշուն կառաքվեն Ուկրաինա:

Սպասվում է, որ Գերմանիայում ուսուցումը կտևի մոտ 10 շաբաթ և կկենտրոնանա տանկերը վարելու, համակցված սպառազինության մարտերում մանևրելու և այդ մեքենաների սպասարկման վրա: