Չինաստանը պատրաստ է ամրապնդել Եվրասիական մայրցամաքի երկրների հետ համագործակցությունը, Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Նա հիշեցրել է, որ մարտին Ռուսաստան կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համագործակցության վերաբերյալ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ԵԱՏՄ-ի հետ կապելու համար։ Ինչպես ընդգծել է Սի Ցզինպինը, չինական կողմն անկեղծորեն շահագրգռված է այս ուղղությամբ համագործակցության խորացմամբ և կոնկրետացմամբ։

«[ՉԺՀ] պատրաստ է միավորել ուժերը և ամրապնդել համագործակցությունը՝ ելնելով Եվրասիական մայրցամաքում համագործակցության նոր հեռանկարների շահերից»,- ասել է Չինաստանի ղեկավարը։