Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել սիրիական հարցը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Մոսկվայում Սիրիայի հարցով ԱԳ նախարարների քառյակի (Թուրքիա, Ռուսաստան, Սիրիա և Իրան) հանդիպման հետ կապված հարցեր», - հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի, Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Բանակցությունները տեղի են ունեցել հարաբերությունների կարգավորման և Դամասկոսի և Անկարայի միջև հակասությունների վերացման փորձերի ֆոնին։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալեց Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների՝ վերջին 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։



























