Սաուդյան Արաբիայի և Կանադայի իշխանությունները որոշել են փոխանակել դեսպաններին, որոնք հետ են կանչվել 2018 թվականին Ռիադի և Օտտավայի միջև ճգնաժամից հետո։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը։
«Հաշվի առնելով այն, ինչ քննարկվել է թագաժառանգ արքայազն և [Սաուդյան Արաբիայի] վարչապետ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի <…> և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև 2022 թվականի նոյեմբերի 18-ին Բանգկոկում APEC գագաթնաժողովի շրջանակներում, երկու կողմերի ցանկությամբ՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար, որոշվել է վերականգնել Կանադայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը»,- ասված է Թագավորության ԱԳՆ Twitter-ի էջում։





























