«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ընդունված հռչակագիրը վկայում է ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականության հաջողության մասին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի պատասխանատու էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ընդունված հռչակագրում նշվում է, որ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները ողջունում են ԵՄ-ի դերը հակամարտությունների լուծման գործում, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների հարցում, այդ թվում այն տեղերում գտնվելը, որտեղ այդ ներկայությունը անհրաժեշտ է:
Իրենց հայտարարություններում «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարները ամբողջությամբ հաստատել են սկզբունքները իրակացնելու իրենց պարտակությունները, որոնք ընդունվել են Պրահայում:
Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են նաեւ իրենց հատուկ ներկայացուցչի նշանակումը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով` շեշտելով Վրաստանում ԵՄ-ի մոնիթարինգային առաքելության ներկայության կարեւորությունը:
«Կողմերը ձգտելու են սերտ երկխոսության եւ համագործակցության միջազգային անվտանգության հարցերով, այդ թվում քաղաքացիական եւ ռազմական օպերացիաներում` ԵՄ ղեկավարության ներքո գործընկերների մասնակցության նպատակով: ԵՄ-ի եւ գոծընկեր-երկրների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության նախագծերը եւ ԵՄ-ի` օգնության ծրագրերը ուղղված են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ վստահության ամրապնդմանը»,-ասված է հայտարարության մեջ:




























