Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեսակապով կմիանան նաեւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կգլխավորի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, Մոսկվա ժամանած ԵԱՏՄ անդամ երկրների այլ ղեկավարների հետ նա կքննարկի միությունում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը 2023 թվականին: 

«Եվրասիական տնտեսական համագործակցության օր․․․Կարեւոր է, որ այսօր նիստին առաջին անգամ հյուրի կարգավիճակով կմասնակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւը: Բացի այդ, տեսակապով կմիանան Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը»,-ասել է Պեսկովը։