ԵՊՀ-ում, հոտկեմբերի 4-ին, տեղի կունենա «Լեզուն, գրականությունը եւ արվեստը միջմշակութային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը, որը նվիրված է  ՀՀ անկախության եւ ԵՊՀ ռոմանագերամանական բանասիրության ֆակուլտետի հիմնադրման 20-ամյա հոբելյաններին, կազմակերպվել է ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի եւ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի  (ԱՈՒՀԱ) հետ համատեղ: 

Գիտաժողովին մասնակցում են 150-ից  ավելի մասնագետներ, այդ թվում  27 օտարերկյա բուհերից:

Գիտաժողովի նպատակն է ի մի բերել հանրապետությունում բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում առկա ձեռքբերումները եւ պարզել առաջիկա խնդիրներն անգլիագիտության, լեզվաբանության եւ գրականագիտության բնագավառներում: Գիտաժողովի նպատակն է նաեւ ուշադրություն հրավիրել արդիական հնչեղություն ունեցող հայագիտական խնդիրների վրա, արթնացնել այն գիտակցությունը, որ օտար լեզուների, մասնավորապես անգլերենի իմացությունը պետք է առաջին հերթին ծառայեցել ազգային  նպատակների իրականացման համար:

Գիտաժողովին ներկա են լինելու ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը  եւ  ՀՀ-ում հավատարմագրված դեսպանններ: