Թեեւ Խոսրովի արգելոց այցելող ՀՀ քաղաքացիներից մուտքի համար գանձվում է 500, իսկ արտասահմանցիներից 1500 դրամ, սակայն այնտեղ տարածքն անբարեկարգ է, իսկ զբոսաշջության համար ստեղծված չեն պայմաններ: Այս մասին հաղորդում է «Խոսքի իրավունք» միավորումը:

Միավորման հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մեր միավորման անդամները կամ նրանց ընկերները հաճախ են մասնակցում տարբեր արշավների եւ էքսկուրսիաների: Այդ խմբերում մեզ հետ լինում են նաեւ զբոսաշրջիկներ`հիմնականում հայազգի: Վերջին նման այցելության ժամանակ դեպի Խոսրովի արգելոց, մենք նկատեցինք, որ տարածքը անբարեկարգ է, իսկ զբոսաշջության համար ստեղծված չեն պայմաններ: Սա այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիներից մուտքի համար գանձվում է 500, իսկ արտասահմանցիներից 1500 դրամ: Պահանջում ենք Բնապահպանության նախարարությունից բացատրել գումար գանձելու հանգամանքը եւ միջոցներ ձեռնարկել արգելոցի տարածքը բարեկարգելու ուղղությամբ»: