Կրեմլում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մասնակիցներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ղազախստանի ղեկավարներին, հյուրասիրել են պելմենի՝ թառափով, եւ կաղամբապուր՝ թրթնջուկով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Բանակցություններից եւ համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո մասնակիցները մեկնել են ճաշի: Ճաշացանկը ներառում է հորթի աղցան տապակած բանջարեղենով, «աստրախանյան» պելմենիներ թառափով, կաղամբապուր՝ թրթնջուկով, հնդկահավով եւ լորի ձվերով։ Տաք ուտեստից առաջ մատուցվել է խավարծիլով եւ ելակով օշարակ։
Հիմնական ճաշացանկը ներառում է շոգեխաշած բանջարեղենով եւ արտիճուկով պերկեսի ֆիլե եւ գառան դարակ՝ կանաչ լոբով եւ լոլիկով, աղանդերի համար՝ տանձի եւ կարամելի մուս՝ պլոմբիրով։



























