Հայաստանում աղետների առանցքային խնդիրներից եւ պատճառներից մեկն այն էր, որ երկրում այդպես էլ չհաջողվեց ձեւավորել ազգային եւ պետական էլիտա: Մայիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում չկան մարդիկ, ովքեր մտածում եւ ապրում են նույն արժեքներով, կատեգորիաներով, ունեն նույն մտածելակերպը եւ պատրաստ են գնալ մինչեւ վերջ:
Պատգամավորը նաեւ ընդդիմության մեղքն է տեսնում, որ նա չի կարողացել հասարակության լայն շերտերին հասցնել այն միտքը, որ իրադարձությունների ներկա ընթացքը կործանարար է երկրի համար։
«Անհրաժեշտ է ձեւավորել պայմանական 100 հոգանոց էլիտա՝ բաղկացած քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ մշակութային ոլորտների ներկայացուցիչներից։ Եվ եթե այդ 100 մարդիկ բռնեն վճռական պայքարի ճանապարհը, կարողանան իրենց համար առաջնորդ ընտրել, ինչը պակաս խնդրահարույց չէ, ապա այդ շարժումը կհաջողի։ Դա կհանգեցնի երկրի շահերին համապատասխանող նոր իշխանության ձեւավորմանը»,-ասաց Վարդանյանը։
Ընդդիմության ներկայացուցիչը վստահ է՝ ստեղծված իրավիճակից ելք պետք է փնտրել հենց Հայաստանում։





























