Կոսովոյի հյուսիսում բախումներ են տեղի ունենում Կոսովոյի սերբերի և ոստիկանության միջև։ Սերբերը դժգոհ են տեղական ընտրությունների արդյունքներից, որոնք նրանք բոյկոտել են և որոնցում հաղթել են ալբանացիները, հայտնում է BBC-ն։ Ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ և ջրցան մեքենաներ է կիրառել։ Հաղորդվում է, որ Կոսովոյի հատուկ ջոկատայինները կոտրում են սերբերի կանգնեցրած բարիկադները։
Ավելի վաղ, Կոսովոյի ոստիկանությունը շրջափակել էր Լեպոսավիչում քաղաքապետարանի շենքը, որտեղ բարիկադներ էին տեղադրվել։





























