Մենք թույլ չենք տա սերբերին դուրս քշել Կոսովոյից։ Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչեւիչը։ 

Ընդ որում, նա հստակեցրել է, որ Սերբիան պատերազմի չի խաղում։

Մայիսի 26-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ են տեղի ունեցել Կոսովոյի սերբերի և ոստիկանության միջև: Սերբերը դժգոհ են ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, որոնք նրանք բոյկոտել են և որոնք հաղթել են ալբանացիները։

Կոսովոյում տեղի ունեցող բախումների ֆոնին Սերբիայի մայրաքաղաքում պատրաստվում են լայնածավալ ցույցի՝ ի պաշտպանություն երկրի կառավարության։

Սերբիայի նախագահ Վուչիչը մայիսի 27-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի։