Սերբիայի իշխանությունները չեղյալ են համարել նույնասեռականների շքերթը, որը ծրագրված էր հոկտեմբերի 2 -ին, մայրաքաղաք Բելգրադում: Նրանց պնդմամբ`  շքերթը կարող է բախումներ առաջացնել բնակչության շրջանում, հաղորդում է BBC-ին:

Անցած տարի մի քանի մարդ էր վիրավորվել իրավապահների եւ շքերթը դադարեցնել փորձող ծայրահեղ աջ խմբավորումների բախման արդյունքում:

Միջոցառման չեղյալ հայտարարման որոշումն արժանացել է կազմակերպիչների քննադատությանը,  սակայն երկրի պաշտոնատար անձինք պնդում են, որ դա արվել է հասարակական անվտանգության պաշտպանության համար: