Կոտայքի վթարից տուժածներից 4-ին չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։Հայտնում են Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Տուժածներից չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։

Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա է գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկի մոտ կա նաև վերջույթների կոտրվածքներ։

Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների հսկողության տակ։

Ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի. երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ