Հոլանդական Մաաստրիխտ քաղաքում ուժի մեջ է մտել օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասին մարիխուանայի վաճառքն արգելելու մասին օրենքը:

Նիդեռլանդների խորհրդարանը մտադիր է առաջիկայում քննարկել օտարերկրացիներին «թեթեւ» թմրանյութերի վաճառքն ամբողջությամբ արգելելու մասին օրենքը, հաղորդում է BBC-ին:

Ավելի վաղ յուրաքանչյուր ցանկացող կարող էր ազատորեն ձեռք բերել «թեթեւ»  թմրանյութեր սրճարաններում,  ինչը դրականորեն էր անդրադառնում երկրի տնտեսության վրա: Մարիխուանայի վաճառքի արգելքը չի տարածվում սակայն հարեւան Գերմանիայի եւ Բելգիայի քաղաքացիների վրա: