Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ձգտում է երկարաձգել իր ժամկետը, փող ու խաղալիքներ է բաժանել Ստամբուլի այն դպրոցում, որտեղ քվեարկել է, ինչպես սովորաբար անում է ընտրությունների օրերին, տեղեկացնում է  Al Jazeera-ն։

«Էրդողանի լուսանկարը,որը խաղալիքներ ու փող է բաժանում դպրոցի առաջ, որտեղ քվեարկել է»,- Թվիթերում գրել է Էրդողանի հակառակորդ, ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակից Բուրկու Ուգուրը։