Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում  քվեաթերթիկների 71,45% ի հաշվումից հետո հավաքել է ձայների 54,37%-ը։ Այսպիսի տվյալներ է հրապարակում պետական TRT ալիքը։

Քեմալ Քըլըչդարօղլուն այս պահին հավաքել է 45,63%։

Միաժամանակ ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքը տեղեկացնում է, որ 73% քվեաթերթիկների հաշվումից հետո Քըլըչդարօղլուն  ստանում է ձայների 50,8%-ը, իսկ Էրդողաննը՝ 49,2%-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընդդիմադիր Anka գործակալությունը պնդում է, որ 65% քվեաթերթիկների հաշվումից հետո Քըլըչդարօղլուն առաջատար է Թուրքիայի նախագահական ընտրություններում համարյա 700 հազ ձայնի առավելությամբ։

Ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 84%։

Halk TV,-ի վերջին տվյալներով Էրդողանի և Քըլըչդարօղլուի շանսերը փաստորեն հավասարվել են․ երկուսն էլ ընտրողների ձայների 50-ական տոկոս են ստացել։

Ընդ որում Անադոլու պետական գործակալությունը քվեաթերթիկների 66 %-ի հաշվումից հետո տեղեկացրել է, որ Թուրքիայի գործող նախագահը առաջատար է համարյա ձայների 55%-ով։