Ուկրաինական օդաչուներին F-16 կործանիչների կառավարումը սովորեցնելը սկսելու մասին սկզբունքային որոշումն ընդունված է։ Այս մասին հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, տեղեկացնում է ուկրաինական «Ֆակտին»։
« F-16 կործանիչների կառավարումը սովորեցնելը սկսելու մասին սկզբունքային որոշումն ընդունված է։ Հետո արդեն աշխատանքն է։ Ուսուցումը ավարտելուն զուգահեռ պատրաստվում են համակարգերն ու բազաները։ Ուստի հարցն այսօր սկզբունքային է, երբ պատրաստ կլինեն այս ինքնաթիռների կիրառման հակաօդային ուժերը»,- նշել է նա։
Կործանիչների մատակարարման և քանակի վերաբերյալ հարցերին նախարարը հրաժարվեց պատասխանել։





























