Եվս մեկ ՀՕՊ Ս-400 համակարգ է բերվել Բելառուս, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։

«Հերթական Ս-400 զենիթահրթիռային համակարգն է բերվել Բելառուսի Հանրապետություն։ Մոտ ժամանակներս այն մարտական հերթապահության կդրվի»,- ասվում է հաղորդման մեջ։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մոսկվան Մինսկին Ս-400 «Տրիումֆ» հեռահար ՀՕՊ համակարգ և «Իսկանդեր»  օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգ  է տրամադրել։