ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպան համարում է շատ հարուստ մայրցամաք՝ թույլ պաշտպանունակությամբ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է երկուշաբթի օրը՝ ելույթ ունենալով Բարսելոնայում անցկացվող փորձագիտական ​​ֆորումում, հաղորդում է ТАСС-ը։

Դիվանագետը ափսոսանք է հայտնել, որ ԵՄ-ում որոշումների կայացման համակարգի պատճառով չափազանց երկար է պահանջվել «անել այն, ինչ հստակ պետք էր անել», օրինակ՝ տանկեր մատակարարել Կիևին։ Բորելի խոսքով՝ նույնը տեղի է ունենում F-16 կործանիչների դեպքում։ «Առայժմ մենք դրանք [Կիևին] չենք տվել, բայց կտանք», - նրա խոսքերը մեջբերել է Europa Press-ը: «Բոլորը գերադասում են կարագը զենքից, բայց երբեմն, եթե ատրճանակ չունես, ապա կարագ չես ունենում»,- ասել է նա: «Մենք շատ հարուստ մայրցամաք ենք՝ շատ ցածր պաշտպանունակությամբ»:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո «բանակցություններ վարել և նոր եվրոպական անվտանգության համակարգ մշակել»։

Նա հավելել է, որ լավատես չէ «թե ինչ կլինի Ուկրաինայում այս ամառ»։ Բորելը կոչ է արել ավելի լավ համակարգել եվրոպական բանակները, ինչը չի նշանակում ԵՄ բանակի ստեղծում։

Բորելը նաև պնդում էր, որ Աֆրիկայում կա «մեծ հակագաղութային զայրույթ», և որ Հարավային Աֆրիկան ​​երբեք չի դատապարտի Ռուսաստանի Դաշնությանը, որը օգնել է իրենց ապարտեիդի դեմ պայքարում: ԵՄ դիվանագիտության ղեկավարը վստահեցրել է նաև, որ Եվրոպան շահագրգռված չէ սառը պատերազմով կամ աշխարհը երկու մասի բաժանելու մեջ։