ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 29-ին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Բայդենը հույս է հայտնել, որ թուրք ժողովուրդը կշահի այս հաղթանակից:
Վերահաստատելով, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «առավել մեծ կարևորություն են ստանում տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների ֆոնին»՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բոլոր հարցերի շուրջ:





























