Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովը կանցկացվի Իսպանիայում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Նա պարզաբանել է, որ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 5-ին Գրանադայում։

Սանչեսը հիշեցրել է, որ ամռանը Մադրիդը կստանձնի Եվրամիության խորհրդի նախագահությունը։

Նշենք, որ երկրորդ գագաթնաժողովն այսօր անցկացվում է Մոլդովայում, իսկ առաջինն անցկացվել է Պրահայում։