Եվրախորհրդարանը հավանություն է տվել զինամթերքի արտադրության ավելացմանը։ Այդ նպատակների համար կհատկացվի 500 մլն եվրո, որոշումն ուղղված է նաև Ուկրաինային զինամթերքի և հրթիռների մատակարարման արագացմանը։

Ուկրաինայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Կիևն այս տարի գրեթե 20 միլիարդ դոլարի միջազգային աջակցություն է ստացել։