Ես աղոթում էի Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ Էրդողանի հաղթանակի համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է EFE-ն։

Հունգարիայի վարչապետը վստահ է, որ Էրդողանի պարտությունը աղետի կբերեր։ 

Օրբանն իր անհանգստությունը բացատրել է նրանով, որ եթե Քըլըչդարօղլուն հաղթեր, միլիոնավոր փախստականներ կհոսեին Եվրոպա, և Ռուսաստանից Հունգարիա գազ տեղափոխելու հետ կապված խնդիրներ կառաջանային։

Նա Քըլըչդարօղլուին մեղադրել է Ջորջ Սորոսի հետ կապերի մեջ։