Ուկրաինան մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի ներգրավել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեջ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Կիևում Էստոնիայի նախագահ Ալան Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հասկանում ենք, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք լինի, քանի դեռ այս պատերազմը շարունակվում է։ Ոչ այն պատճառով, որ մենք չենք ուզում, քանի որ դա անհնար է», - ասաց նա:

Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելուն այլընտրանք չի փնտրում։ 

Միևնույն ժամանակ պետությանն անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ մինչև «Ռուսաստանի դեմ պատերազմի» ավարտը։ Ըստ նրա՝ անվտանգության երաշխիքներ նշանակում են պատժամիջոցներ, ֆինանսական երաշխիքներ, զենք և այլն: