Ֆիլիպինների հարավում ազատ է արձակվել երկու ամիս առաջ առեւանգված ԱՄՆ քաղաքացի, 41-ամյա Գեսֆա Յեթս Լունսմանը: Այդ մասին հայտնել են Բասիլան կղզու տեղական իշխանությունները:
Ֆիլիպինյան ծագումով ամերիկուհուն առեւանգել էին որդու եւ զարմիկի հետ, որոնք շարունակում են մնալ պատանդառության մեջ: Ենթադրվում է, որ նրանց առեւանգել են «Աբու Սայաֆ» խմբավորման զինյալները: Առեւանգումը տեղի էր ունեցել հուլիսի 12-ին Տիկտաբոն կղզում: Ամերիկացիներն այնտեղ անցկացնում էին իրենց հանգիստը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



























