Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր, հոկտեմբերի 3-ին ռինգ դուրս եկավ 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւ ոչինչ չկարողացավ հակադրել ճապոնացի Նաոա Ինուեին: Առաջին ռաունդում Դանիելյանը պարտվեց 2:12 հաշվով: Երկրորդ ռաունդում մենամարտը դադարեցվեց: Հաղթանակը 1/16-րդ եզրափակիչում բացահայտ առավելության շնորհիվ ժամանակից շուտ շնորհվեց ճապոնացի բռնցքամարտիկին:

Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը: 75 կգ քաշային մարզիկը երկրորդ մենամարտը կանկացնի այսօր: