Թուրքական առաջատար հեռուստաընկերություններից Star TV-ն Doğan Yayın մեդիահոլդինգից անցնում է Doğuş Grubu մեդիա հոլդինգին։

Թուրքական Bugun պարբերականի տեղեկացմամբ՝  երկու ընկերությունների սեփականատերեր Այդըն Դողանի եւ Ֆերիթ Շահենքի միջեւ ընթացող գաղտնի բանակցություններն արդյունք են տվել։  Արդեն հայտնի է, որ Այդըն Դողանի հոլդինգին պատկանող Star TV-ն ամբողջությամբ վաճառվում է Ֆերիթ Շահենքին պատկանող ընկերությանը։Նշվում է, որ գործարքի արժեքը կազմում է 391 մլն լիրա (210 մլն դոլար)։