ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «սարսափելի» է անվան երգչուհի Lady GaGa-ի կերպարը:
Քալիֆորնիայում Facebook ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Օբաման ասել է. «Երբ ես նրան տեսա, նա վախենալի տեսք ուներ: Նա 20 սանտիմետրանոց բարձրակրունկի վրա էր, եւ նրա տեսքը սարսափելի ազդեց ինձ վրա», հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով АВС-ին:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Lady GaGa-ն հայտարարել է, որ մտադիր է Բարաք Օբամայի հետ խոսել այն մասին, թե ինչպես դադարեցնել դպրոցականների հալածանքները համադասարանցիների կողմից:
Lady Gaga-ի երկրպագուն ինքնասպան էր եղել` չկարողանալով հանդուրժել համադասարանցիների ծաղրանքները: Այդ դեպքից հետո երգչուհին հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Բարաք Օբամայի հետ` անկարգություններին վերջ դնելու համար:




























