Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը կիրակի հայտարարել է, որ Իսլամաբադի եւ Մոսկվայի միջեւ կնքված նոր համաձայնագրով զեղչված գնով ռուսական հում նավթի առաջին խմբաքանակը հասել է Կարաչի, որտեղից երկուշաբթի  կսկսվի դրա առաքումը:

«Ուրախ եմ հայտնելու, որ Կարաչի է հասել ռուսական հում  նավթի  առաջին  խմբաքանակը եւ վաղը կսկսվի դրա բեռնաթափումն ու առաքումը»,- գրել է Շարիֆը Twitter ում: «Սա պատմության մեջ ռուսական   նավթի առաջին առաքումն է Պակիստան եւ Պակիստանի ու Ռուսաստանի Դաշնության միջեւ նոր հարաբերությունների սկիզբը»:

Reuters-ն այս գործարքի մասին առաջին անգամ հաղորդել էր ապրիլին: Զեղչված գնով նավթը թեթեւացում է բերում Պակիստանին, որը բախվել է վճարունակության ճգնաժամին եւ իր պարտքի պատճառով դեֆոլտ հայտարարելու վտանգի առաջ հայտնվել:

Պակիստանի գնումը Ռուսաստանին նոր շուկա է տալիս, ավելացնելով Մոսկվայի աճող արտահանումը Հնդկաստան եւ Չինաստան, քանի որ Ուկրաինայում հակամարտության պատճառով ստիպպված է  արեւմմտյան շուկաներից իր նավթն ուղղել  այլ շուկաներ։  

Էներգակիրների ներմուծումը կազմում է Պակիստանի արտաքին վճարումների մեծ մասը: Ակնկալվում է, որ հում  նավթի ներմուծումը   առաջին բեռի ժամանումից հետո օրական կհասնի 100 հազար բարելի: