ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը բուժում է ատամը։ Այս մասին հայտնել է նրա թերապևտ բժիշկ Քևին Օ'Քոնորը, փոխանցում է РИА Новости-ն։
Ըստ Օ'Քոնորի տարածած նամակի, Բայդենը բողոքել է ատամի ցավից երկուշաբթի առավոտյան։ Բժիշկները կատարել են բժշկական պրոցեդուրա, որը նախագահը «լավ է տարել և առանց բարդությունների»։
Բայդենը շարունակում է տհաճություն զգալ, բուժումը կավարտվի մեկ օրվա ընթացքում, հաղորդել է Օ'Քոնորը։





























