Ֆրանսիայի խորհրդարանի Ազգային ժողովի (ստորին պալատի) պատգամավորների մեծամասնությունը դեմ է քվեարկել գործող կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւին։ Հանդիպումը հեռարձակվել է խորհրդարանի կայքում, հայտնում է ТАСС-ը։
Բանաձևի նախաձեռնությունը առաջ է քաշել ձախերի «Նոր Ժողովրդական Էկոլոգիական և Սոցիալական Միությունն» (NUPES) այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ընդդիմությանը չհաջողվեց խորհրդարան ընդունել կենսաթոշակային բարեփոխումները չեղարկելու մասին օրինագիծը, ներառյալ մասնագիտությունների մեծ մասի համար կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին»:
Ձախերի նախաձեռնությունը պաշտպանել են նրանց ավանդական մրցակիցները «Ազգային հանրահավաք» կուսակցությունից, որի ստորին պալատի խմբակցությունը գլխավորում է Մարին Լը Պենը։ Սա բավարար չէր՝ կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին քվեարկել է 239 պատգամավոր, մինչդեռ բանաձևի ընդունման համար անհրաժեշտ էր նվազագույնը 289 ձայն։ Հունիսի 11-ին աջակողմյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դուրս են եկել քվեարկությունից։





























