ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է ՌԴ դեսպանատանը՝ Ռուսաստանի օրվա առթիվ։
Տոնի առթիվ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ նա նշել է.
«Հարգելի՛ Սերգեյ Պավլովիչ:
Ռուսաստանի Դաշնության դեսպանության հարգելի՛ աշխատակիցներ:
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ժամանակակից Ռուսաստանի համար այս օրը խորհրդանշում է ռուսական պետականությունը՝ իր դարավոր պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով։
Այս տոնը նշանավորվում է ձեռքբերումներով, միասնության և համերաշխության արժեքներով, ինչն էլ իր հերթին որոշում է Ռուսաստանի ուժը։
Սիրելի՛ բարեկամներ,
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք հարուստ պատմություն ունեն, հուսալի հիմք են մեր պետությունների միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման համար։
Այսօր համակարգված զարգանում է հայ-ռուսական համագործակցությունը տնտեսական, հումանիտար, առևտրային, մշակութային և այլ ոլորտներում։ Միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր պետությունների միջև կառուցողական համագործակցություն է հաստատվել։
Մեր հարաբերությունների զարգացման դինամիկան գտնվում է բարձր մակարդակի վրա։ Այնուամենայնիվ, մենք ունենք երկկողմ համագործակցության հետագա խորացման մեծ ներուժ, և մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու բոլոր ջանքերը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության պատշաճ մակարդակ ապահովելու համար։
Համոզված եմ, որ մեր երկրների միջև կառուցողական երկխոսությունը և երկկողմ համագործակցությունը կշարունակեն ակտիվորեն զարգանալ, ինչը թույլ կտա էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական բազմաբնույթ օրակարգը։
Եզրափակելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորի տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն և բարգավաճում եղբայրական Ռուսաստանին»,- ասված է շնորհավորանքի մեջ։




























