Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հաղորդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

«Քննարկվել են Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։

Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։

Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները»,- նշվում է հազղրոդագրության մեջ: