Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նիզամի գյուղի 65-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ tեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն: Տանտիրոջ թույլտվությամբ կատարված զննությամբ հողամասում հայտնաբերվեց կանեփի 12 թուփ: Տեսանելի վայրում կար նաև կանեփանման բույսի չոր զանգված:

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննությամբ բակում հայտնաբերվեց նաև մոխրացած հետքով երկու կաթուցիչ, իսկ չշահագործվող բեռնատարի խցիկում` մոտ 142 գրամ չոր զանգված:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: