Հայտնի բեռնատար «Մավի Մարմարա» նավի վրա կրկին արյուն է թափվել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավը ներկայումս պատկանում է ադրբեջանցի գործարարին, կրում է Anatolian անունը և խարսխված է Ստամբուլի ափերի մոտ։

«Նավը վարձակալած ընկերության պարտքերի պատճառով անձնակազմի անդամները մի քանի ամիս աշխատավարձ չէին ստանում, բացի այդ՝ նավը բավարար քանակությամբ խմելու ջուր ու սնունդ չի ունեցել։

Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ նավի վրա խմելու ջուր չի եղել, իսկ անձնակազմի անդամների համար սնունդ են պատրաստել կոյուղաջրերով։ Այսպես, նավի երկրորդ նավապետը՝ Թուրքիայի քաղաքացի Սերքան Գեքերը, նավապետի հետ միասին բողոքել է անձնակազմի նկատմամբ նման կոպիտ վերաբերմունքի դեմ և վարձակալական ընկերության հաշվապահությունից խնդրել է 300 թուրքական լիրա՝ նավից դուրս ճաշելու համար։Լսելով, որ նավի անձնակազմը հրաժարվել է նավի վրա եփած ուտելիքից, վարձակալ Ջենգիզ Ուլուչը կատաղել է և մահակով հարձակվել նավի նավապետի և նրա օգնականի վրա՝ վերջինիս գլխի վնասվածքներ պատճառելով։

Գեկերը Ուլուչի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն, վարձակալին բերման են ենթարկել, սակայն ցուցմունք տալուց հետո բաց են թողել։ «Եթե հարձակումից հետո ես կորցնեի գիտակցությունը, նա ինձ կնետեր Սև ծովը։ Սա շատ դաժան մարդ է։ Ես բողոքել եմ Ուլուչի դեմ, բայց նա դեռ ազատության մեջ է»,- ասաց տուժողը։

«Մավի Մարմարա» բեռնատար նավն իսրայելական կոմանդոսների հարձակումից և Թուրքիայի 10 քաղաքացիների սպանությունից հետո որոշ ժամանակ չէր օգտագործվում, այնուհետև այն վաճառվեց Էրդողան Թիմշեք անունով թուրք գործարարին։

Որոշ ժամանակ անց Թիմշեքի պարտքերի պատճառով նավը առգրավվել է և վաճառվել ադրբեջանցի գործարար Մալիք Թաշյարին և նրա թուրք գործարար գործընկերոջը։ Սոմալիի Մալիք Թաշյար նավահանգստում մեկ տարի անցկացնելուց հետո նավը հասցվել է Ստամբուլ՝ Սև ծովի նավահանգստների միջև ավտոբուսներ, TIR և բեռնարկղեր փոխադրելու համար: Մալիք Թաշյարը համագործակցում է Զահիդ Աքման անունով գործարարի հետ, ունի Kardelen Liman İşletmeciliği անունով ընկերություն և ունի մի շարք բիզնես գործառնություններ, այդ թվում՝ ծովային բիզնես»,- գրում է հրատարակությունը: