Հայաստանում աճում է աղքատությունը, իսկ դրա հիմքում զարգացող չապահովող բյուջեն է: Այսօր` հոկտեմբերի 4-ին նման հայտարարությամբ հանդես եկավ խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը:

Նրա կարծիքով` 2012 թ. պետական բյուջեի նախագիծը, որն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը, շարունակում է նախորդ 12 տարիների բյուջեների այն բոլոր ավանդույթները, որոնք անընդհատ քննադատվել են: Ու թեեւ «Ժառանգություն» խմբակցությունը դեռեւս պաշտոնապես չի արտահայտել իր դիրքորոշումը բյուջեի նախագծի վերաբերյալ, Լ. Ալավերդյանի կարծիքն արդեն իսկ բացասական է:

Պատգամավորը նշեց նաեւ, որ նվազեցվել են գրադարաններին ու թանգարաններին տրվող հատկացումները, այնինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակվել է 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Փոխարենը ավելացվել են տոների ու հոբելյանների հետ կապված ծախսերը: