Ռուսաստանը նախատեսում է մինչեւ 2025 թվականը կրկնապատկել, իսկ մինչեւ 2030 թվականը եռապատկել Հյուսիս-Հարավ երթուղով արտահանման փոխադրումների ծավալը։ Այս մասին ՊՄՏՀ լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը չի շեղվել դեպի ինքնամեկուսացման ուղի, այլ ընդլայնել է կապերը։

«Ռուսաստանը ոչ մեկի համար դռներ չի փակում, եթե արտասահմանյան արտադրողները ցանկանան վերադառնալ»,-նշել է Պուտինը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պահպանել է համաշխարհային շուկայի կարեւորագույն մասնակցի դիրքը։