Էստոնիայի խորհրդարանի (Riigikogu) արտահերթ նստաշրջանի սկզբում այսօր՝ հունիսի 19-ին, երկրի վարչապետ Կաե Կալլասին անվստահություն հայտնելու հարց է բարձրացվել, հայտնում է ERR-ը։
Այն ստորագրել են ընդդիմադիր EKRE խմբակցությունների, Կենտրոնական կուսակցության և Իսամաայի պատգամավորները։ Որոշման նախագիծը հանձնել է Իսամաայի նախագահ Ուրմաս Ռեյնսալուն։
Անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հիմնված է չորս կետի վրա՝ մտահոգություն, որ կառավարության գործողությունները կսրեն ժողովրդագրական ճգնաժամը, հայտարարություն, որ կառավարությունը հարկերը բարձրացնելու մանդատ չունի, վարչապետի «անընդունելի» հռետորաբանությունը և այն, որ իշխող կոալիցիան փորձում է խորհրդարանին դուրս մղել քաղաքական գործընթացներից:
Կառավարությունը պետք է որոշի, թե երբ քվեարկության կդրվի անվտանհություն հայտնելու հարցը:
Հիշեցնենք, որ Կայա Կալլասը երկրորդ անգամ Էստոնիայի վարչապետ է դարձել ապրիլի սկզբին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։





























